Կանխարգելում և բուժում տանը
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am
Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների՝ պահելով վիտամիններն ու հանքանյութերը և արտադրելով պրոտեին ու ֆերմենտներ:
Մեր լյարդն օգնում է օրգանիզմին՝ պայքարելու վարակների դեմ: Լյարդի խնդիրները կարող են լինել ժառանգական կամ կապված լինել վիրուսների հետ: Վատ վերաբերվելով լյարդին՝ կարող ես ավելորդ քաշ հավաքել, գլխացավեր ունենալ, կարող ես մարսողական համակարգի խնդիրներ ունենալ և այլն: Լյարդը նորմալ վիճակում պահելու համար պետք է խուսափել ալկոհոլից, ծխախոտից, զբաղվել սպորտով և շատ հեղուկ խմել:
Ահա մի քանի օգտակար սննդամթերք լյարդի համար:
- Սխտոր
Սխտորն օգնում է լյարդին ակտիվացնել այն ֆերմենտները, որոնք դուրս են մղում թունավոր նյութերը: Այն պարունակում է մեծ քանակով սելենիում և ալիցին. բաղադրիչներ, որոնք նպաստում են լյարդի մաքրվելուն: - Թուրինջ
Թուրինջ ուտելը կամ թուրինջի հյութ խմելն օգնում է լյարդին ազատվել վնասակար նյութերից: - Բազուկ
Բազուկը նպաստում է լյարդի ֆունկցիաների իրականացմանը: - Կանաչ տերևներ
Սպանախը, հազարը և այլ կանաչիներ մետաղները, քիմիական տարրերը, պեստիցիդները չեզոքացնելու կարողություն ունեն և գործում են որպես լյարդի պաշտպանիչներ: - Ավոկադո
Ավոկադոն օրգանիզմում հակաօքսիդանտներ է արտադրում, ինչն անհրաժեշտ է լյարդին վնասակար նյութեր հեռացնելու համար: - Ուղղակի քնի՛ր
Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք, ովքեր 5 ժամից քիչ են քնում, 32%-ով ավելի հավանական է, որ ավելորդ քաշ հավաքեն, քան նրանք, ովքեր քնում են 7 ժամ: - Արագացրո՛ւ քայլերդ
Արագացրու տեմպերը և 25%-ով ավելի շատ կալորիա կվառեք: Արկանզասի համալասարանում վերջերս արված մի հետազոտություն պարզել է, որ նրանք, ովքեր անում են կարճ, բայց հագեցած ու արագացված մարմնամարզություն, 3 ամիս հետո այրում են 20% յուղ, իսկ նրանք, ովքեր ավելի երկար են մարզվում, սակայն չափավոր արագությամբ, փոփոխություն չեն արձանագրում: Նպատակ դիր 2-3 շաբաթ արագ տեմպային 30 րոպեանոց մարմնամարզություն անել: Այդ ընթացքում պետք է այնքան արագ քայլել, որ անգամ խոսել չկարողանաս: Եթե դժվարանում ես՝ փորձիր մի մասն արագ քայլել, հետո դանդաղ, հետո՝ էլի արագ: - Տանձ ու խնձոր
Տանձն ու խնձորը կարող են օգնել՝ նիհարել: Հետազոտության մասնակիցների մի խումբ օրական կերել է 3 խնձոր կամ տանձ, իսկ մյուս կեսը կերել է վարսակի փաթիլներ՝ օրական 3 անգամ: 12 շաբաթ հետո «խնձորի» խումբն ավելի շատ է նիհարել՝ մոտ 1.4 կգ, քանի որ խնձորն ու տանձը քիչ կալորիա ունեն և դրանց պարունակած պեկտինը ստամոքսում առաջացնում է նյութ, որն ավելի շատ է զսպում սովի զգացողությունը: - Երիցուկը որպես դեղամիջոց
Դեղատնային երիցուկը որպես դեղամիջոց հայտնի էր դեռ Հին Հունաստանի եւ Հռոմի բժիշկներին: Ըստ Ավիցեննայի՝ «երիցուկը օգտակար դեղ է հյուծվածության դեմ, քանի որ դրա ջերմությունը նման է կենդանու ջերմությանը»: Երիցուկի թուրմն օգտագործելու դեպքում բարձրանում է մարսողական գեղձերի հյութազատումը, նվազում են խմորման գործընթացները, վերանում աղիների կծկումները: Երիցուկն ունի չափավոր հանգստացնող ազդեցություն: Այն կարող է լինել բնական քնաբեր միջոց: Երիցուկի օգնությամբ հավասարապես կարելի է պայքարել ընկճախտի և առանց պատճառի առաջացող տագնապի դեմ: - Կոճապղպեղ
Կոճապղպեղը հայտնի է եղել Հնդկաստանում և Չինաստանում դեռևս հնագույն ժամանակներից։ Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, հանգստացնում է որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաև շնչուղիներին։ Հանգստացնող թեյի պատրաստման համար պետք է խառնել մեկ քառորդ թեյի գդալ կոճապղպեղ, 1 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դեղին թեյ, ավելացնել 250 մլ տաք ջուր, թրմել 30 րոպե։ Իսկ որպես ցավազրկող միջոց պետք է միմյանց խառնել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշին և 1 ձվի դեղնուցը, քսել վնասված հատվածին։ Այս դեղատոմսն օգնում է նաև գլխացավի դեպքում (քսել քիմքին)։
ANUL
18.11.2015
Մեդ-Պրակտիկ
23.04.2015
Հարգելի Rima, բարև Ձեզ: "Перегиб желчного пузыря" լեղապարկի անատոմիական կառուցվածքի և ֆունցկիայի խանգարում է, որը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ ձեքբերովի: Ձեր բալիկի մոտ խնդիրը ամենայն հավանականությամբ բնածին է, դա կապված է ներարգանդային զարգացման խանգարման հետ, խանգարվում էլեղապարկի մկանային համակարգի նորմալ զարգացումը: Հաճախ խնդիրը բուժման կարիք չի ունենում, և հիվանդները կլինիկական ախտանիշներ չեն ունենում: Այլ դեպքերում հիվանդությունն ունենում է հետևյալ կլինիկական ախտանիշները. սրտխառնոց, փսխում, ցավեր որովայնի տվյալ հատվածում, փառ բերանի վրա, երբեմն նաև տենդ: Բուժումը կոնսերվատիվ է և բավականին էֆեկտիվ, այն ներառում է սպազմոլիտիկ, լեղամուղ միջոցներ, հակաբակտերիալ թերապիա, խիստ դիետա ինչպես նաև սանատորկուրորտային բուժում: Բուժում չստանալու դեպքում կարող են լինել բարդություններ՝ լյարդի մեծացում, ֆունկցիայի խանգարում, դեղնուկ, ստամոքս-աղիքային տրակտի խրոնիկ հիվանդություններ և երեխայի աճի դանդաղում:
Rima
19.04.2015
Կարդացեք նաև
Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...
Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...
Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...
Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...
Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...
Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով բռնել է տաք սուրճ...
Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...
Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...
Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:
Մարդու օրգանիզմը բազմադարյան էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն